Սպիտակ խալաթներով հերոսներ․ քնած չինացի բժիշկների լուսանկարները հիթային են դարձել. ահա թե ինչպես են նրանք պայքարում պատուհասած համաճարակի դեմ

Ամենաբազմամարդ երկրում՝ Չինաստանում, բնակչությունը կանգնած է լրջագույն փորձության՝ համամարդկային աղետի առաջ: Համաճարակային վտանգը հատել է Չինաստանի սահմանը, սակայն ներկայումս ողջ ծանրությունը չինացիների վրա է մնում:

Մահացողների և նոր վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է: Ավելանում է նաև բուժհաստատությունների և բուժաշխատողների ծանրաբեռնվածությունը:

Ընդամենը մի քանի օրում Չինաստանում կառուցվեցին երկու հատուկ հիվանդանոցներ, որոնցում պետք է կազմակերպվեին հիվանդների առավել արդյունավետ բուժումը:

Համացանցում մեծ տարածում են գտել լուսանկարներ, որտեղ պատկերված են բժիշկներ, ովքեր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նույնիսկ հանգստանալու ժամանակ ու հնարավորություն չեն ունենում:

Լուսանկարում երևում է, թե ինչպես են իրենց գործի նվիրյալները հենց աշխատանքի վայրում, նույնիսկ առանց պատշաճ հարմարությունների քնուել են աշխատանքային ծանր օրվա ավարտին: Ընդ որում, նման բժիշկները կեկը կամ երկուսը չեն. նրանք բազմաթիվ են:

Նկարները մեծ արձագանքի են արժանացել օգտատերերի կողմից. բոլորը հիացմունքով են ընդունել բժիշկների նվիրական վերաբերմունքն իրենց մասնագիտության հանդեպ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սպիտակ խալաթներով հերոսներ․ քնած չինացի բժիշկների լուսանկարները հիթային են դարձել. ահա թե ինչպես են նրանք պայքարում պատուհասած համաճարակի դեմ
error: Content is protected !!