Սոչիում Հայաստանը ներկայացնող հայ մանուկները սուպերչեմպիոն են դարձել մենթալ թվաբանության օլիմպիադայում

Հայաստանցի փոքրիկները մասնակցել են Սոչիում կազմակերպված Մենթալ թվաբանության օլիմպիադային: Նրանք գերազանց են ներկայացրել Հայաստանը: Երկուսը՝ Ռաֆայելն ու Դավիթը, դարձել են սուպերչեմպիոն:

Հայաստանում նոր նախաձեռնություն է Աբակ մենթալ թվաբանության ակադեմիան, որը մշտապես ակտիվորեն մասնակցում է հանրապետական, միջազգային օլիմպիադաների և գերազանց արդյունքներ ցուցաբերում: Նրանք վարժեցնում են երեխաներին բանավոր, մտքում չափազանց արագ միանգամից մի քանի թվերի գումարում-հանում անել և վայրկյանների ընթացքում տալ ճիշտ պատասխանը:

Այս անգամ օլիմպիադային մասնակցել են ներկայացուցիչներ աշխարհի վեց երկրներից: Հայաստանը ներկայացրել են տասնհինգ մասնակից: Մասնակցության բացառիկությունը այն էր, որ գերազանց մասնակցություն են դրսևորել հարակից՝ Կապանի մասնաճյուղի սաները:

Մեր երկիրը ներկայացնող մասնակիցները փայլել են յուրաքանչյուրն իր մասնակցության շրջանակում:

Տարբերակել ու ֆիքսել է պետք, որ չեմպիոն և սուպերչեմպիոն կատեգորիաները միանգամայն տարբեր են:

Մասնակիցների մի մասը չեմպիոնի տիտղոս է ստացել, մյուսները՝ առաջին տեղը զբաղեցրել:

Նման հաջողություններով ելքերը նորանոր մրցարշավների և օլիմպիադաների հրավերների առաջարկությունների առթիներ են տալիս մեր երկրի ներկայացուցիչներին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սոչիում Հայաստանը ներկայացնող հայ մանուկները սուպերչեմպիոն են դարձել մենթալ թվաբանության օլիմպիադայում
error: Content is protected !!