Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի երկու համայնքներ՝ Կալավան և Դպրաբակ գյուղեր և ծանոթացել էր այնտեղի ծրագրերին ու մարդկանց ապրելակերպին:
Անգամ Կալավանից գյուղից եթեր էր մտել ու անհատական ջանքի մասին թեմայի շուրջ խոսել էր գյուղի հաջողված ծրագրերի շուրջ: Նա Ռոբերտի օգնությամբ ներկայացրել էր Կալավանի զբոզաշրջային նախագիծը:
Իսկ երեկ երեկոյան էլ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ գյուղը վերածվել է մի զբոսաշրջային կենտրոնի, որն ընդունում է մոտավորապես 2 000 զբոսաշրջիկների։ Ավելին 2020 թվականին նախատեսում են , որ զբոսաշրջիկների թիվը կհասցնի 10 հազարի։
Ընդ որում այդ արդյունավետ ծրագիրը կյանքի է կոչվել Ռոբերտ Ղուկասյանի շնորհիվ: Այս հաջողված ծրագիրն ու մտքի թռիչքը, ինչպես նաև նպատակասլացությունն էլ հաշվի առնելով, վարչապետը Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվել է, որ նա կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական:
Նրա առաքելությունն էլ կլինի Կալավանի փորձը Հայաստանի մյուս գյուղերում տարածելը:
Անհատական ջանքի մասին. Ռոբերտ Ղուկասյան:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 31 июля 2019 г.