Պարզվել է, թե ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իսկական բաժնետերերը. շոկային բացահայտում

Օրերս Սիլիլնեթը լրագրողական հետաքննության շրջանակներում հետաքրքիր իրողություններ էր պարզել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի վերաբերյալ: Բացահայտման հեղինակը լրագրող Մկրտիչ Կարապետյանն է:

Պարզվել է կոմբինատում փաստացի գրանցված սեփականատերերը իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Փաստացի գրանցվածներից մեկը, ում պատկանում է կոմբինատի 10%-ը, Ջազվե ընկերության աշխատակից է, մյուսը Գյումրիից է, սակայն նրանց կարողության չափը լուրջ կասկած է առաջացրել իրողությունների ճշմարտացիության վերաբերյալ: Լրագրողը բացահայտել է, որ նշյալ մարդիկ սերտ կապեր ունեն Միքայել Մինասյանի՝ Ս. Սարգսյանի փեսայի շրջապատի հետ: Մ. Մինասյանը ժխտել է իր առնչությունն այս հարցերի հետ:

Կոմբինատի փաստացի միանձնյա մասնակիցը ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Լուիս Ֆոնբաֆենն է, իսկ հետազոտությամբ զբաղվողները խիստ կասկածում են այս անձնավորության իրական լինելու փաստը. նրան ըստ փաստերի պատկանում է գործարանի տասներկու տոկոսը: Նրանք պահանջում են, որ այդ անձին հրավիրել հարցազրույցի:

Հետաքննությունը պարզել է, որ սեփականատերերի անունների շարքում շրջանառվող անունները սերտ առնչություններ ունեն  Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիների՝ Կարեն և Արմեն Վանեցյանների անունների հետ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պարզվել է, թե ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իսկական բաժնետերերը. շոկային բացահայտում
error: Content is protected !!