Ո՞ր հայտնիների համար կորոնավիրուսը ճակատագրական դարձավ․ համավարակի առաջ բոլորը հավասար են

Կորոնավիրուսը կաթվածահար է արել համաշխարհային շարժը: Այն ոչ մի պայմանականություն հաշվի չի առնում: Վարակվածների ընդհանուր թիվը արդեն մի քանի օր է, ինչ հատել է մեկ ու կես միլիոնի սահմանը:

Վարակակիրների թվում են հայտնվել բազմաթիվ համաշխարհային ճանաչում ձեռք բերած մարդիկ, հայտնի մշակութային ու քաղաքական գործիչներ:

Կորոնավիրոսով վարակված առաջին հայտնի քաղաքական դեմքերից էին Ուելսի արքայազն Չարլզը և իր տիկինը՝ Կամիլան, ովքեր առնվել էին համապատասխան բժշկական հսկողության տակ: Օրեր առաջ Չարլզը դուրս եկավ մեկուսացումից, քանզի արդեն լավ էր, բայց նրա տիկինը շարունակում է գտնվել մեկուսացման մեջ:

Կորոնավիրուսից ցավոք սրտի նաև մահեր են գրանցվում: Մարտի 25-ին այդ վիրուսից մահացավ վաթսունիննամյա Մարկ Բլումը: Նման ճակատագրի արժանացավ նաև մեր հայրենակից, ֆրանսահայ Պ. Դևեջյանը, ով իր մահկանացում կնքեց կյանքի յոթանասունհինգորդ տարում:

Այժմ վիրուսի դեմ պայքարում են մի շարք հայտնի և անհայտ անձիք, ինչպես՝ Իսրայելի առողջապահության նախարարն ու իր տիկինը, Մոնակոյի արքայազնը, Արսենալի գլխավոր մարզիչը և այք: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ո՞ր հայտնիների համար կորոնավիրուսը ճակատագրական դարձավ․ համավարակի առաջ բոլորը հավասար են
error: Content is protected !!