Նոր հանգստի գոտի Երևանում. բազմաբնակարան շենքերի արանքում ընկած տարածքը բարեկարգվել է

Երևանն ունի նոր հանգստի գոտի: Այն կառուցապատվել է Ավանի Թումանյան թաղամասում: Նախկինում այդ տարածքը, որ ավելին քան 5000 քառակուսի մետր է, ամբողջությամբ բարեկարգվել է, ստեղծվել են առավելագույն պայմանները բակային լիարժեք հանգստի համար:

Նախկինում, ինչպես վստահեցնում են այդ տարածքի բնակիչները, այդ տարածքը ամայի ավտոկայանատեղի է եղել, նույնիսկ բազում անհարմարություններ է ունեցել ազատ տեղաշարժվելու համար: Սակայն հիմա վստահեցնում են, որ այն հաճելիորեն և անճանաչեկիորեն փոխվել է դեպի դրական կողմը. այժմ ունի բարեկարգ այգի, զբոսարան, որտեղ կարող են լավ ժամանակ անցկացնել տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ սկսած մանուկներից, վերջացրած տարեցներով:

Հինգամսյա թիմային աշխատանքի գնահատելի արդյունքն իրեն ուշացնել չտվեց: Ինքնակամ բնակեցված տարածքները վերադարձվել է պետությանը և հասարակությանը: Նախատեսվում է էլ ավելի լայնացնել զբոսարանի տարածքն ու ֆունկցիաները:

Զբոսայգու բացմանը ներկա է եղել նաև քաղաքապետ Հ. Մարությանը: Նա ասել է, որ այգին կառուցվել է վարչական տնտեսումների հաշվին: Նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նոր հանգստի գոտի Երևանում. բազմաբնակարան շենքերի արանքում ընկած տարածքը բարեկարգվել է
error: Content is protected !!