Մենք պետք է մերը ստեղծենք. տասնամյա Սամվելի ապշեցուցիչ հասուն դիտարկումներն անտարբեր չեն թողնում ոչ ոքի

Ամիսներ առաջ Սիս գյուղում լրագրողները նկարահանել էին երեխաների, ովքեր մեծին բնորոշ հասունությամբ բարձրաձայնում էին գյուղի խնդիրների մասին:

Երեխաների մեջ դեռ այն ժամանակ իր ակտիվությամբ առանձնանում էր հատկապես տասնամյա Սամվելը, ով անձամբ դիմել էր վարչապետին ճանապարհները նորոգելու խնդրանքով: Օրեր անց վարչապետն արձագանքել էր տղաների խնդրանքին և խոստացել, որ ճանապարհներն անպայման կնորոգվեն:

Այժմ վարչապետի խոստումն իրականություն է դարձել: Իսկ ակտիվիստ Սամվելը հարցազրույց է տալիս լրագրողներին՝ իր գոհունակությունը հայտնելով նորոգված ճանապարհների առիթով:

Հատկապես ուշագրավ են տասնամյա տղայի համարձակ դիտարկումները, որոնք ավելի շատ բնորոշ են մեծահասակ մարդուն: Նրա դատողություններն անտարբեր չեն թողնում լսողին. առաջացնում են հիացական ժպիտներ: Գյուղի հանդեպ հոգատար վերաբերմունքը, սեփականատերի հոգեբանությունը, ինքնավստահ կեցվածքը հուսադրող են ու ոգևորիչ:

Սամվելը, խոսելով նաև իր մյուս հասակակիցների անունից, ասում է, որ այլևս ոչինչ չի պահանջելու կառավարությունից և առհասարակ որևէ մեկից, արդեն իրենք են կառուցելու իրենց երազանքների գյուղը:

Սիս գյուղի 10-ամյա Սամվելի խնդրանքը վարչապետին իրականություն դարձավ

Սիս գյուղի 10-ամյա Սամվելի խնդրանքը վարչապետին իրականություն դարձավ

Опубликовано Armenpress Вторник, 3 декабря 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մենք պետք է մերը ստեղծենք. տասնամյա Սամվելի ապշեցուցիչ հասուն դիտարկումներն անտարբեր չեն թողնում ոչ ոքի
error: Content is protected !!