Մել Դալուզյանի մասին ֆիլմի դեմ պայքարողները ինքնասպանության եզրին են հասցրել. վարչապետը հայտարարել է, որ նա իր անձնական պաշտպանության տակ է այլևս

Պետականորեն հովանավորված մի շարք նախագծեր հանրայնացվեցին: Դրանցից կային նախագծեր, որ հանրային քննարկլումների և դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեցին: Դրանց թվում է Մել Դալուզյանի մասին նկարահանվող «Մել» ֆիլմը: Ֆիլմը տարատեսակ շահարկումների, սպորտսմեն Մել Դալուզյանին անձնական խորը վիրավորանքների առիթ հանդիսացավ:

Ազգային ժողովում Ն. Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ է սատարում և պաշտպանում Մելին: Փաշինյանը նշել է, որ Մելի պրոբլեմը նորություն չէ մեր իրականության մեջ: Այդ մասին վկայություններ կան նաև հնուց եկած մեր բանահյուսական երգերում ու ստեղծագործություններ: Փաստ է, որ այդ խնդիրը մարդուն հասցրել է ինքնասպանության:  Մինչդեռ նման մարդիկ ունեն համապատասխան օգնության կարիք: Փաշինյանն այս պրոբլեմը համեմատել է տարատեսակ արատներով ծնված երեխաների պրոբլեմների հետ: Դրանք միանշանակ միջամտության և բուժման կարիք ունեն:

Նա հիշեցրել է Մելի չեմպիոնության շրջանում նրա հանդեպ եղած վերաբերմունքի մասին և հավելել, որ անհրաժեշտ է մարդու կողքին լինեն նաև նրա պրոբլեմների առկայության դեպքում: Փաշինյանն առաջարկում է փորձարկման ենթարկել այն մարդկանց, ովքեր թմբկահարում են, թե տվյալ ֆիլմի նկարահանումը կարող է նախադեպ և խթան հանդիսանալ, որ նման երևույթները տարածվեն: Նա առաջարկում է նման մարդկանց նման ֆիլմեր շարունակաբար ցույց տալ և հետևել, թե արդյոք դրանք կունենան խթանող ազդեցություն:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մել Դալուզյանի մասին ֆիլմի դեմ պայքարողները ինքնասպանության եզրին են հասցրել. վարչապետը հայտարարել է, որ նա իր անձնական պաշտպանության տակ է այլևս
error: Content is protected !!