Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ աջակցություն ցուցաբերվեց համավարակի տարածման պատճառով դժվար կացության մեջ հայտնված ևս 68 ընտանիքի

Էջմիածնի քաղաքապետարանի սոցհարթակային պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Էջմիածնի Մայր Աթոռը աջակցություն է ցուցաբերել շուրջ վաթսունութ էջմիածաբնակ անապահով ընտանիքների:

Սրանից զատ, քաղաքապետարանը տեղեկացնում է նաև, որ իրենք միառժամանակ դադարեցրել են օգնության համար նոր դիմումների ընդունման գործընթացը, քանի իրենց բազզայում ներկա պահին ունեն բավականին մեծ թվով կուտակված օգնության դիմումների ու նամակների կուտակում, որոնք այժմ ուսումնասիրվում են՝ համապատասխան լուծումների հանգելու համար:

Քաղաքապետարանը նաև տեղեկություն է հստակեցրել այն մասին, թե իրենք որ ընտանիքներին են օգնելու: Փաստորեն առկա է թյուրիմացություն, ինչի պատճառով իրենց են դիմում շատ այլ համայնքների քաղաքացիներ: Քաղաքապետարանն իրազեկում է, որ իրենք իրավասու են օգնություն ցուցաբերել միայն էջմիածաբնակ ընտանիքների, ուստիև այլոց խնդրում են իրենց չդիմել:

Հայտնի է, որ արդեն տևական ժամանակ է՝ քաղաքապետարանը պարենային օգնություն է տրամադրում իրենց դիմած մի շարք կարիքավոր ընտանիքների, սակայն քաղաքապետ Դ. Գասպարյանը տեղեկացնում է, որ իրենց ռեսուրսներն անսահման չեն, ուստիև խնդրում է դժգոհություն չբարձրացնել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ աջակցություն ցուցաբերվեց համավարակի տարածման պատճառով դժվար կացության մեջ հայտնված ևս 68 ընտանիքի
error: Content is protected !!