Հրատապ. գրանցվել է երկրաշարժ

Ժամեր առաջ հզոր երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը եղել է Իրանը: Էպիկենտրոնում ցնցման ուժեղությունը գրանցվել է 8-9 բալի սահմաններում:

Երկրաշարժը զգալի է եղել նաև Հայաստանի տարածքում: Այն զգացվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Արարատում, ինչպես նաև՝ Երևանում: Մեր տարածաշրջանում երկրաշարժի ուժգնությունը հասել է մինչև 3-4 բալ հզորության: Առանձնապես վնաս չի գրանցվել մեր տարածաշրջանում:

Իրանում ավերածություններն ու տուժողները զգալի թիվ են կազմում: Հայկական կողմն իր վշտակցությունն է փոխանցել իրանական կողմին և իր փրկարարական ծառայությունների աջակցությունն է առաջարկել Իրանի իշխանություններին՝ աղետի գոտում համապատասխան աշխատանքներ տանելու համար:

Այս տարի Իրանի տարածքում նման երկրաշարժը նոր իրողություն չէր: Ամռանը ևս այնտեղ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև մեզ մոտ:

Իրանական կողմի տվածտեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ մահացածների թիվը հասնում է հինգի, իսկ վիրավորները ավելի քան հարյուր քսանն են:

Երկրաշարժի պատճառած վնասների վերջնական արդյունքները դեռևս ճշգրտման փուլում են գտնվում:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հրատապ. գրանցվել է երկրաշարժ
error: Content is protected !!