Հատուկ կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սնունդի մասին. Առողջապահության փոխնախարարը մանրամասներ է հրապարակել

Օրերս համացանցային հարթակներում հայտնվել էին կարանտինային պայմաններից ու սնունդից դժգոհող քաղաքացիների մասին պատմող սյուժեներ, հրապարակումներ:

Այդ ամենն ունեցավ տարատեսակ արձագանք, որն էլ պատճառ հանդիսացավ, որ Առողջապահության փոխնախարարը հրապարակմամբ հայտարարի կարանտինային սահմանափակումների մեջ գտնվող քաղաքացիների կենսապայմանների և սննդակարգի մասին մանրամասն տեղեկություններ:

Աշոտ Սարգսյանը լուսանկարներ էր հրապարակել, որտեղ պատկերված են այն ամենը, ինչ պրվա կտրվածքով տրամադրում է պետությունը մեկուսացման մեջ, պետական հսկողության տակ գտնվող քաղաքացիներին:

Ա. Սարգսյանի այս գրառմանը արձագանքել են նաև այն քաղաքացիները, ովքեր փաստացի գտնվում են կարանտինային վայրերում և օգտվում են պետության տրամադրած սննդակարգից:

Նրանք էլ իրենց հերթին են լուսանկարել իրենց տրամադրված սնունդը և տեղադրել փոխնախարարի հրապարակած գրառման մեկնաբանությունների բաժնում:

Այդպիսով՝ ներկայացվում է պետության հոգատար վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ՝ ժխտելով այն տեղեկությունը, թե կարանտինային վայրերում քաղաքացիները պատշաճ սննդով ու կենսապայմաններով չեն ապահովվում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հատուկ կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սնունդի մասին. Առողջապահության փոխնախարարը մանրամասներ է հրապարակել
error: Content is protected !!