Հայկական դպրոցը ռուս միլիոնատիրոջ կողմից արժանացել է «Նոբելյան մրցանակի»

RUSARMINFO- ն տեղեկացնում է, որ Երևանում գործող «Այբ» հայկական դպրոցը, որն ունի ֆիզիկական և մաթեմատիկական ուղղվածություն, այլ ուսումնական հաստատությունների հետ միասին ընդգրկվել է միջազգային մրցույթում՝ ստանալով Ռյաբակովի անվան մրցանակ:

Այս անվանակարգը մամուլը, մասնավորապես Ֆորբսը, կոչում է «Կրթության բարերարների Նոբելյան մրցանակ»: Մրցանակը հիմնել է ռուս լիլիոնատեր, «Տեխնոնիկոլ» ընկերության հիմնադիր Իգոր Ռիբակովը տիկնոջ՝ Եկատերինայի հետ հինգ տարի առաջ:

Ռիբակովը, տարիների ընթացքում ավելացնելով մրցանակի համար նախատեսված գումարը, այն հասցրել է 100 մլն դոլարի չափի:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ «Այբ» դպրոցը հիմնադրվել է դեռևս 2011 թվականին, իսկ դպրոցի նոր շենքը սկսում է գործել 2017 թվականից: Դպրոցում գործում են նորարարական տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներ, որոնք ապահովում են առաջադեմ մեթոդներով կրթության կազմակերպման գործընթացը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ավելի մանրամասն ծանոթանալու համար դպրոց էր այցելել Ռուսաստանի հարկային ծառայության այն ժամանակվա ղեկավար Միխայիլ Միշուստինը, ով այսօր ՌԴ վարչապետն է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայկական դպրոցը ռուս միլիոնատիրոջ կողմից արժանացել է «Նոբելյան մրցանակի»
error: Content is protected !!