Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին պետությունը 60 հազար տան վարձ կտա

Այսօր կառավարությունը մի որոշում է կայացրել, որով պետությունը պարտավորվում է վճարել հայրենիք վերադարձած քաղաքացիներին որոշակի գումար: Ըստ կայացված որոշման գումարի չափը սահմանվել է 60 հազար դրամը: Քանի որ գումարը նախատեսված է վերադարձած քաղաքացու ժամանակավոր կացարանի համար, ուստի գումարի չափը սահմանելիս հաշվի է առնվել բնակարանի վարձակալության միջին ամսեվճարի չափը:

Այս որոշումը տարածվելու է բոլոր նրանց վրա, ովքեր հարկադիր են վերադարձել և հայրենիքում չունեն կացարան: Նրանք պետության կողմից սահմանված գումարը կստանան առաջիկա վեց ամիսների ընթացքում:

Սրանից բացի այս ծրագրի շահառուներին նախատեսվում է տրամադրել համապատասխան տեղեկատվություն, նրա կարիքների և անհրաժեշտությունների գնահատում և ճշգրիտ ուղղորդում:

Ծրագրի նպատակն է նոր հայրենիք վերադարձած քաղաքացիներին օգնել ինտեգրվել հայրենիքում և լիարժեք ռեալիզացնել իրենց ունեցած պոտենցիալը: Ծրագրից կարող են օգտվել ոչ միայն հարկադիր, այլ նաև կամավոր վերադարձածները՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին պետությունը 60 հազար տան վարձ կտա
error: Content is protected !!