Հաճարով փլավի պատրաստման ամենահամեղ ու հարմար եղանակը

Հաճարը դիետիկ սնունդ է համարվում: Հաճարով փլավի այսօրինակ ձևը շատ հագեցնող է և չափազանց համեղ:

Մշակել մոտ 2 բաժակ հաճար, լվալ, թողնել եռման ջրի մեջ 15 րոպե, որ փափկի: Մանրացնել 2 գլուխ սոխը, ապա՝ 400 գրամ շամպինիոնը:

Փափկած հաճարը ջրքամել, կաթսայի մեջ ձիթայուղ լցնել և հաճարը բովել այնտեղ:

Մեկ ուրիշ թավայի մեջ կրկին ձիթայուղ հավելել, այստեղ էլ տապակել սունկը:

Չավելացնել աղ, որ սունկը ջրային մասսան չձգի, փոխարենը կարմրի, տապակվի: Սունկը տապակվելուց պիտի գունափոխվի: Միայն դրանից հետո ավելացնել սոխ, ապա՝ աղ ու սև պղպեղ: Տապակման գործընթացը շարունակել:

1 բաժակ հաճարի դեպքում հավելել 2-3 բաժակ ջրային մասսա կամ արգանակ: Ջուրն հավելել եռացնելուց հետո: Շարունակել եփելը:

Տապակված սունկի և սոխի խառնուրդը հավելել եփված հաճարին, էլի մի քիչ ջուր հավելել, մեղմ կրակի վրա մի քիչ էլ խաշել, մինչև ջրի գոլորշիանալը: Մինչ մատուցումը կարելի է մի որոշ ժամանակ թավան փաթաթել հաստ  սրբիչով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հաճարով փլավի պատրաստման ամենահամեղ ու հարմար եղանակը
error: Content is protected !!