Կլինեն նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք. մշակվել են հանրակրթության նոր չափորոշիչներ

Ներկայիս կրթության բովանդակային և որակային աննպաստության մասին բազմատեսակ տարակարծություններ կան թե՛ մասնագետների, թե՛ ծնողների շրջանակներում:

Թերևս դա է պատճառը, որ սկսեց հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման գործընթացը:

Այս գործընթացի գլխավոր և առաջնային նպատակը դպրոցական ծրագիրը ավելի մատչելի և թեթև դարձնելն է, որովհետև ծնողների մեծամասնության հիմնավոր կարծիքը պնդում է, որ դպրոցահասակ երեխան լուրջ ծանրաբեռնվածության տակ է պետական ծրագրի պահանջների խրթինության և մեծածավալության պատճառով:

Նկատի առնելով այս՝ նախատեսվում են նոր դասագրքերի ստեղծում, որոնք ավելի դյուրամարս կլինեն աշակերտների համար, բացի այդ կկրճատվեն տնային աշխատանքների ծավալը: Կներմուծվեն նոր ուսումնական ծրագրեր, որոնք միտված կլինեն սովորողների քննական մտածողությունն ու վերլուծական կարողությունները զարգացնելուն, միտքը մարզելուն, այլ ոչ թե մեխանիկական գիտելիքների վերարտադրությանը:

Նախատեսվող ծրագիրը պիտի հենք լինի ժամանակակից տեխնոլոգիական զարգացվածությանը համապատասխանող սովորող կրթելու համար: Մեխանիկական ծանրաբեռնվածության թեթևացման հաշվին հարկավոր է զարգացնել տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ, ինչն էլ իր առաջնային խնդիրն է համարում չափորոշիչ մշակող մարմինը:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կլինեն նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք. մշակվել են հանրակրթության նոր չափորոշիչներ
error: Content is protected !!