Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: …Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել…

Ն. Փաշինյանը հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ պատմելով իրենց ընտանեկան կիրակիի մասին: Պարզվում է՝ նրանք կիրակին անցկացրել են իրենց զինվոր տղայի հետ: Այցելել են Արցախ՝ Աշոտին տեսության: Փաշինյանը շտապում է տեղեկացնել իրողությունների ողջ մանրամասները՝ հետագա ոչ ճիշտ քննարկումներից խուսափելու համար:

Նրանք օրենքով թույլատրված կարգով կիրակնօրյա հանգստյան ժամեր են վերցրել զորամասից և մի քանի ժամ ռեստորանում շփվել Աշոտի հետ:

Վերջում՝ հաշիվը փակելիս, Փաշինյանն իր սովորության համաձայն ՀԴՄ կտրոն է պահանջել և համառորեն սպասել դրան: Երբ կտրոնը բավականին ուշացել է, վարչապետն անձամբ է մոտեցել և տեսել, թե ինչպես են աշխատողները չարչարվում կտրոնը տպող սարքի հետ:

Նրան պարզ է դարձել, որ աշխատողները չեն տիրապետում կտրոնը տպելու պարզագույն տեխնոլոգիային: Ի պատասխան՝ աշխատողներն իրավիճակը բացատրել են սարքի նոր լինելու հանգամանքով:

Ի վերջո՝ առանց կտրոնի դուրս գալով այնտեղից, Փաշինյանն այս մասին տեղեկացրել է համապատասխան ստորաբաժանումներ, որից հետո էլ հաստատության տերը աղմուկ է բարձրացրել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: …Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել…
error: Content is protected !!