ԿԳՄՍ նախարարությունը հակադարձում է դասադուլավորներին

ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նոր աղմկահարույց նախագիծը բարձրագույն ուսումնական հաստատություններում պարտադիր առարկայացանկի վերաբերյալ, ըստ որ Հայոց լեզվի, գրականության և պատմության դասավանդումը ոչ պարտադիր է դառնալու, բանասիրական ֆակուլտետում դասադուլների պատճառ է դարձել: Ուսանողներն ու դասախոսները մտահոգ են նախագծի ընդունման հեռանկարով:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնից այս բողոքի դրսևորումներին հակադարձում են՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկություն-հայտարարություն տեղադրելով այն մասին, որ վերոնշյալ առարկաների պարտադիր-ոչ պարտադիր բաղադրիչի հաստատումը կախված է ուսումնական հաստատությունից: Ասել է թե՝ բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքն է որոշում բաղադրիչի կարգավիճակը, ուստիևս նմանատիպ անհանգստության և խուճապի դրսևորումները չունեն հիմնավոր պատճառներ, քանի որ ի վերջո վերջնական որոշում կայացնողը բուհական համակարգում գործող գիտական խորհուրդն է:

Դժգոհողների այն նկատառումները, որոնք վերաբերում են հայագիտական առարկաների հետագա ճակատագրին, կարելի է համարել փարատված, քանի որ նոր նախագիծը նախատեսում է հատուկ ֆինանսավորում հատկացնել հայագիտական հետազոտական, գիտական ծրագրերին:

Բացի այդ, պահպանվում է ցանկացած մասնագիտացման համար բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս նախատեսված ընդունելության քննաշարում հայոց լեզվից քննության պարտադիր բաղադրիչը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ԿԳՄՍ նախարարությունը հակադարձում է դասադուլավորներին
error: Content is protected !!