ՀՀ սոցիալական հարցերով զբաղվող նախարարությունը և նախարար Զ. Բաթոյանը տեղեկացնում են, որ որոշակի փոփոխություններ են կատարվել հանրությանը տրամադրվող սոցիալական ծրագրերի բովանդակության մեջ: Փոփոխության արդյունքում ավելի է ընդլայնվել ծրագրից օգտվող քաղաքացիների շրջանակը:
Եթե մինչ փոփոխությունը ծրագրում սահմանված էր, որ դրամական օժանդակություն է ստանալու այն հղի կինը, ում ամուսինը ազատվել է աշխատանքից մինչ մարտի 30-ը, ապա փոփոխված տարբերակում աշխատանք ունենալն ու դրանից ազատվելն այլևս պարտադիր պայման չէ:
Բավարար է միայն այն, որ հղի կնոջ ամուսինը չունի աշխատանք: Տրամադրվող գումարի չափը 100 հազար դրամ է: Ընդ որում, ամենևին էլ պարտադիր չէ սոցիալական աջակցության կամ այլ կենտրոն այցելելը, կամ էլ որևէ փաստաթղթային խնդիրների մեջ մտնելը. ամեն ինչ համակարգված է այնպես, որ ոլորտի պատասխանատուներն իրենք են հղի կանանց մասին և նրանտ կոնտակտային տվյալները նախարարությունը վերցնելու է այն հիվանդանոցներից, ապա կապ է հաստատելու կանանց հետ:
Առաջարկում ենք ուշադիր լսել հոլովակում տրվող տեղեկատվությունը:
https://www.facebook.com/mlsa.am/videos/1064371157282533/?t=1