Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտներից մեկին

Խիստ մտահոգիչ ու աննախադեպ դեպք է գրանցվել երևանյան դպրոցներից մեկում, որը հայկական իրականության մեջ չգրանցված, արտակարգ իրողություն է. ավագ դպրոցի աշակերտներից մեկը դանակահարել է դասընկերներից մեկին: Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել դասապրոցեսի ընթացքում: Տվյալ դասարանի աշակերտների մոտ այդ պահին ընթացել է ֆիզկուլտուրայի դասաժամ:

Նախաքննությամբ պարզվել է, որ դասի ընթացքում տվյալ պահին դասավանդող ուսուցիչը աշակերտների կողքին չի եղել, ինչը շատ մտահոգիչ հանգամանք է:

Տվյալ դպրոցն առհասարակ նախկինում աչքի է ընկել արտասովոր անկարգ ու անկանոն պահվածքով: Այնտեղ հաճախադեպ են տարատեսակ աղմկահարույց դեպքերը: Աշակերտական կարգապահական հարցերը մշտապես գտնվում են բուռն քննարկումների շրջանակում:

Առայժմ գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ հանցագործություն կատարող անչափահաս դպրոցականն առայժմ ստորագրությամբ բաց է թողնվել: Դեռ հայտնի չէ, թե ինչ կորոշվի նրա հետագա ճակատագրի հետ կապված: Հայտնի է տուժող երեխայի անունը՝ Դավիթ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտներից մեկին
error: Content is protected !!