Հայտնի դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, որ վերջերս փոխել է իր ազգանունը՝ սոցցանցային տիրույթում ներկայանալով որպես Լիլիթ Բասյան, հաճախակի է իր հուզական և զգացական ապրումներով կիսվում իր սոցհարթակային հետևորդների հետ:
Նրա հրապարակումները և ուղիղ եթերները մշտապես էլ ջերմագին ու անչափ սիրալիր արձագանքների են արժանանում: Պատճառներից մեկն էլ նրա մշտական ուղեկից անկեղծությունն է:
Այսօր նա հրապարակել է մի գեղեցիկ ստեղծագործության սեփական մեկնաբանությունը: Նա իր հրապարակած փոքրիկ վիդիոհոլովակին կցել է նաև մեկնաբանություն, որտեղ իր պատասխանատու վերաբերմունք է արտահայտել իր կարդացած ստեղծագործության առիթով:
Ապրելով, մեծանալով ռուսական միջավայրում և լինելով ռուսախոս՝ Լիլիթը մեծ պատասխանատվություն է համարել հայալեզու արտասանությամբ հանդես գալը: Նրա համար խիստ կարևոր է իր հետևորդների վերաբերմունքն ու արձագանքը:
Նա նշել է, որ իր կատարումն ամենևին էլ ասմունք չի համարում, քանզի գտնում է, որ նա պարզապես կարդում է ստեղծագործությունն այնպես, ինչպես զգում է, իսկ նա ստեղծագործությունը զգում է հետևյալ կերպ:
Опубликовано Лилит Басян Четверг, 9 апреля 2020 г.
Опубликовано Лилит Басян Четверг, 9 апреля 2020 г.