Լավ լուր. Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանն ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին: Նա հարցերին պատասխանելոիս նշել է, թե որքան նոր բժշկական սարքավորումներ ունեն ներկայումս՝ կարևորելով թոքերի ստուգման սարքերը:

Ա. Թորոսյանն ավելի վաղ ներկայացրել էր այսօրվա թարմացված նորությունները՝ լավ լուր հայտնելով: Այսօրվա կրկնակի թեստավորումից հետո պարզ է դարձել, որ ունենք երկու բուժված քաղաքացի, ովքեր այլևս վիրուսի առկայություն չունեն և տուն են գնալու:

Նմանատիպ ուրախ լուրերի հանրությունն այսօր ամենից շատ է սպասում: Բոլորն են ուշի ուշով հետևում վիրուսի տարածման կամ բուժման բոլոր թարմացումներին, անչափորեն ուրախանում են յուրաքանչյուր նոր բուժված հիվանդի համար:

Նախարարը հանրագումարի է բերել առողջացածների ընդհանուր թիվ՝ արձանագրելով, որ նրանք արդեն տասնութն են: Ա. Թորոսյանը խոստացել է օրվա վերջում ևս մեկ թարմացմամբ հանդես գալ՝ ներկայացնելով նոր տվյալներ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Լավ լուր. Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով. Արսեն Թորոսյան
error: Content is protected !!