Ինչո՞ւ էր «Ադեկվադն» ակցիա իրականացնում նախագահի նստավայրի մոտ

«Ադեկվադը» ցերեկը ակցիա էր իրականացնում նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ: Նրանք բերել են տակառներ և պահանջում են, որ ոստիկանական ուժերը չխոչընդոտեն իրենց՝ դրանք նախագահական նստավայր գլորելու համար:

Ոստիկանական ներկայացուցիչների հորդորներին նրանք չեն ուզում ենթարկվել՝ պատճառաբանելով, որ իրենք կարևոր հարցով են դիմում նախագահին: Հարցը վերաբերում է արցախյան բանակցություններին:

Ոստիկանների հարցմանը, թե ի՞նչ է գտնվում տակառում, նրանք պատասխանում են, որ ջուր է՝ H2o, սակայն երբ նամակ գրեցին նախագահին, նամակում նշեցին, որ բերել են նավթ, որն ունի իր խորհուրդը:

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ նախագահը անմիջապես իր բաժինն ունի ադրբեջանական նավթի վաճառքից: Նրանց կարծիքով նախագահի անձնական ֆինանսական շահերի պատճառով տուժելու է երկիրը:

Ակցիան ավարտվեց նամակով, որը մասնակիցները հասցեագրեցին նախագահին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչո՞ւ էր «Ադեկվադն» ակցիա իրականացնում նախագահի նստավայրի մոտ
error: Content is protected !!