Իմ ամենամութ մղձավանջների մեջ անգամ երբեք չէի պատկերացնի, որ կարող էի տեսնել և զգալ այն, ինչ կատարվում է այստեղ մեր հիվանդանոցում այս երեք շաբաթվա ընթացքում

Իտալական Լոմբարդիա վարչական շրջանի բժիշկներից մեկն աշխարհի հետ կիսվել է իր վերջին շրջանի ապրումներով: Նա պատմել է, թե ինչիսի կտրուկ շրջադարձ է եղել ոչ միայն իր և իր կոլեգաների կյանքում, այլև ողջ աշխարհի: Աշխարհի տարբեր հատվածներ ներկայումս պայքար են տանում նորահայտ և արագ տարածվող վիրուսի կանխարգելման համար:

Բժիշկը պատմել է, թե ինչիսին է եղել նրանց վերաբերմունքը վիրուսին մի քանի շաբաթ առաջ, և ինչպիսի անկանխատեսելի զարգացումներ են հաջորդել դրանց՝ բոլորին լուրջ փաստի առաջ կանգնեցնելով: Եթե իսկզբանե հիվանդների ընդհանուր թիվը տասնյակների էր հասնում, ապա ընդամենը մի քանի օրվա ընթացքում այն աճեց՝ հասնելով հազարների և հարյուր հազարների:

Իսկ հիմա Իտալիան կանգնած է մի լուրջ փաստի առաջ. օրական հարյուրավոր իտալացիների կյանքեր է խլում վիրուսը:

Բժիշկը խոսել է իր և իր կոլեգաների ֆիզիկական և հոգեբանական գերհոգնածության և ծանրաբեռնվածության մասին՝ կրկին ու կրկին զգոնության և սթափության կոչ անելով բոլորին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իմ ամենամութ մղձավանջների մեջ անգամ երբեք չէի պատկերացնի, որ կարող էի տեսնել և զգալ այն, ինչ կատարվում է այստեղ մեր հիվանդանոցում այս երեք շաբաթվա ընթացքում
error: Content is protected !!