Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում շտեմարաններում, ի՞նչ է սպասվում շրջանավարտներին. փոփոխվել է Ագրարային համալսարան ընդունվելու կարգը

Քննաշրջանին նախապատրաստվելը երկարատև ու մեծ նախապատրաստական գործընթաց ենթադրող պրոցես է: Ուստի կարևորը սպասվելիք փոփոխությունների մասին նախապես իմանալն է, քանզի վերջին շրջանում հրապարակվող տեղեկությունները տրամաբանորեն խուճապի են ենթարկում դիմորդներին և լրացուցիչ հոգս ու մտահոգություն պատճառում նրանց, ինչն էլ բացասականորեն է ազդում նրանց ցուցաբերած արդյունքների վրա:

Առաջիկա քննությունների մասին եղած համատարած անհանգստությունները փարատելու համար այսօր հայտարարություն տարածվեց համապատասխան մարմիններից, որից էլ կարելի է իմանալ շրջանավարտներին սպասվող քննությունների բովանդակային մանրամասների մասին:

Այսպիսով՝ առաջիկա բոլոր քննությունների հարցատոմսերը կազմվելու են շտեմարանների հիմքի վրա, դրանից դուրս ոչ մի այլ բան չի նախատեսվում ընդգրկել հարցաշարերում:

Եթե նախկինում կարելի էր ատեստատային նիշերի հիման վրա ընդունվել Ագրարային համալսարան, ապա հիմա առաջիկայում կարգը այլ է, փոփոխվել է. ընդունելությունը կարող է լինել միայն միասնական քննություններին մասնակցելու պայմանով:

Այս փոփոխությունները դեռ հաստատման չեն ներկայացվել, սակայն առաջիկայում նախատեսվում է ներկայացնել կառավարության հաստատմանը:

Այս ամենի մասին տեղեկատվությունը ներկայացրել է գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կ. Նասիբյանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում շտեմարաններում, ի՞նչ է սպասվում շրջանավարտներին. փոփոխվել է Ագրարային համալսարան ընդունվելու կարգը
error: Content is protected !!