Ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում Վ. Մանուկյանի հիմնած «Վերնատուն» ակումբը, ովքե՞ր են հավաքվել դրա շուրջ

Վ. Մանուկյանը նախաձեռնել է «Վերնատուն» ակումբ: Նա նշել է, որ սա վերկուսակցական մի նախաձեռնություն է, որն ունի իր նպատակները:

Վ. Մանուկյանը շեշտեց, որ միշտ տարբեր քաղաքական գործիչների հետ հանդիպումներ է ունենում, տարատեսակ քննարկումներ են ծավալվում: Նա հանդիպել է նաև Ռ. Քոչարյանի հետ, երբ Քոչարյանը շատ շատ կարժ ժամանակով դուրս է եկել կալանավորումից: Թե ինչ հարցեր են քննարկվել, Մանուկյանը չմեկնաբանեց:

Ակումբի շուրջ հավաքված անձիք հիմնականում նախկին պաշտոնյաներ են, որոնցից շատերի նկատմամբ նույնիսկ քրեական գործեր են հարուցվել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում ակումբը, Վ. Մանուկյանը բարկացավ՝ ասելով, որ այդ հարցը թող բանկերից ճշտեն, նրանք բանկերով են իրենց գումարը ստանում:

Վ. Թևոսյանը և այլ մտահոգ անձիք խիստ քննադատողաբար են վերաբերվում ակումբի անվանման ընտրության հարցին. Վերնատունը Թումանյանի հիմնած գրական ակումբն էր, իսկ նրանց ստեղծածը միանգամայն այլ է և այդ անվանման հետ ասոցիացիաները այլ են:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում Վ. Մանուկյանի հիմնած «Վերնատուն» ակումբը, ովքե՞ր են հավաքվել դրա շուրջ
error: Content is protected !!