Կանանց բնորոշ է ապագա ամուսնուն կատարելության շղարշի տակ տեսնել, այս մոլորությունն էլ հետագայում դառնում է ներընտանեկան բախումների հիմնական կիզակետը: Կատարելության մոլորությամբ տարված կինը նույնիսկ կարող է սիրելիի պակասությունները մտովի վերածել արժանիքների:
Որոշ ժամանակ անց նմանատիպ կապվածությունն ու կատարելության զգացողությունը կենցաղային հանգամանքների բերումով խունանում, մարում են:
Ի՞նչ է պատահում, եթե զգում ես, որ ամուսինդ օտար է դարձել:
Առաջին հերթին պետք է ըմբռնողաբար վերաբերվել ամուսնու թերություններին և այն իրողությանը, որ դրանք արդեն նկատելի են դարձել Ձեր աչքին: Ընտանեկան առօրյան բոլորովին այլ է. աղջիկն իր երկրպագության օբյեկտին կենցաղում այլ դիմապատկերով է տեսնում: Այսպիսով, միասնական կենցաղավարության առաջին ամիսներին կամ տարիներին երփներագ վիտրաժի աներևութանալը միանգամայն տրամաբանական է:
Ահավասիք, ի՞նչ անել, եթե ամուսինը հանկարծ օտար է դարձել: Եթե անհասկանալի պատճառով երկրպագելի ամուսինը սկսում է սառնություն դրսևորել կամ տհաճ զգացողություններ առաջացնել, ապա պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել: Միակ ճիշտ ուղին քննարկումներն ու զրույցներն են: