Էջմիածնում նորածնից հրաժարված կինը մեկ ամիս անց մտափոխվել է. մեծ է «Բարի մամա» հասարակական կազմակերպության դերը

Շաբաթներ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ խոսվում էր Էջմիածնի ծննդատանը ծնված մի փոքրիկի մասին, որին մայրը լքել էր ծննդաբերությունից անմիջապես հետո: Այս տեսանյութի հետքերով գնացել է «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպության հիմնադիր Մարինան պատմում է, որ իրենք աշխատանքներ են տանում նմանատիպ իրավիճակներում հայտնված անձանց հետ՝ երեխային ընտանիք վերադարձնելու նպատակով:

Կազմակերպության աշխատակիցները ճշտել են երեխային լքած մոր կոնտակտային տվյալները, կապվել նրա հետ, զրուցել, հրավիրել կենտրոն: Մոր հետ տարված հոգեբանական աշխատանքների շնորհիվ կազմակերպության աշխատակիցներին հաջողվել է համոզել մորը երեխային ընդունել և նրա մասին հոգ տանել:

Մայրացած երիտասարդ աղջիկը խաբվել էր մի տղայի կողմից, ով իմանալով երեխայի մասին, հրաժարվել է հոգ տանել նրա և նոր ծնվելիք երեխայի մասին:

Աղջիկը բոլոր ծանոթներից թաքցրել է հղի լինելու փաստը, ծննդաբերել է թաքուն, ծննդաբերելուց հետո հեռացել է ծննդատնից: Նրան նման քայլի է դրդել վախը հասարակական կարծիքի նկատմամբ:

Էջմիածնում նորածնից հրաժարված կինը մեկ ամիս անց մտափոխվել է

Էջմիածնում նորածնից հրաժարված կինը մեկ ամիս անց մտափոխվել է:Հեղինակ՝ Ռուզաննա Վարդերեսյան #Լուրեր

Опубликовано Լուրեր Пятница, 6 марта 2020 г.

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Էջմիածնում նորածնից հրաժարված կինը մեկ ամիս անց մտափոխվել է. մեծ է «Բարի մամա» հասարակական կազմակերպության դերը
error: Content is protected !!