Դպրոցում երեխայի առևանգման փորձ է տեղի ունեցել. տեսանյութ

Ֆեյսբուքյան օգտատեր Ալինա Եմենջյանն իր էջում տեսախցիկի ֆիքսած կարդրեր է հրապարակել և գրառմամբ տեղեկացրել, որ երևանյան դպրոցներից մեկում երեխայի առևանգման փորձ է արվել:

Օգտատերը խնդրում է տեսանյութը հնարավորինս շատ տարածել, որպեսզի գտնվի այնտեղ երևացող անձը:

Հրապարակմանը կից մեկնաբանություններից տեղեկանում ենք, որ դեպքը թարմ է. այն տեղի է ունեցել Երևանի թիվ 160 հիմնական դպրոցում: Դպրոցը գտնվում է Էրեբունի Մասիվում:

Ծնողները վախեցած են: Համացանցում թողած նրանց մեկնաբանություններից պարզ է դառնում ընդհանուր պատկերը.

Երիտասարդը մոտեցել է երեխային և պարի դասեր առաջարկել: Նրանք մի քիչ միասին քայլել են, հետո երեխան հիշել է, որ մայրն արգելել է անծանոթների հետ խոսել, վախեցել ու հետ է փախել դպրոց, իսկ երիտասարդը հետևից բղավել է, որ ոչ ոքի չասի, հակառակ դեպքում սպառնացել է, որ կսպանի:

Опубликовано Alìna Yemenjyan Вторник, 4 февраля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դպրոցում երեխայի առևանգման փորձ է տեղի ունեցել. տեսանյութ
error: Content is protected !!