Դժվար է գրել… և անհնար է չգրել նաև… մահացել է հեղինակ-կատարող Սարգիս Շաբոյանը

Այսօր ցավով տեղեկացանք հեղինակային յուրօրինակ երգիչներից մեկը՝ Սարգիս Շաբոյանը: Նա բարդ երգի ներկայացուցիչներից էր և հաճախ էր հանդես գալիս հեղինակային հրաշալի ստեղծագործություններով, որոնք աչքի էին ընկնում խոհափիլիսոփայական ու խորը ենթատեքստով:

Նրա մահվան բոթն իմանալուց հետո ցավի և ափսոսանքի խոսքեր արտահայտեցին նրա բոլոր մտերիմներն ու ընկերները: Հատկապես ուշագրավ է հեղինակային երգիչ Արմինե Հայրապետյանի անդրադարձը:

Նա հրապարակում է արել, որտեղ իր մեծ ու անսփոփ ցավն է արտահայտել տեղի ունեցածի առիթով:

Հիշելով իր ծանոթությունն ու մտերիմ հարաբերությունները Սարգսի հետ՝ երգչուհին նշել է, որ Սարգիսն այն հազվադեպ հանդիպող անկեղծ ու նվիրված մարդկանցից էր, ով մշտապես ընկերների կողքին է եղել նրա ուրախալի և դժվարագույն օրերին:

Նրա անսպասելի հեռացումը մեծ դատարկությամբ է լցրել նրան ճանաչող բոլոր մտերիմների սրտերը: Մեծաթիվ են Սարգսի հեղինակած երգերը, այստեղ ներկայացնենք դրանցից մեկը, որն իր գրառման մեջ հիշատակել է նաև Արմինե Հայրապետյանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դժվար է գրել… և անհնար է չգրել նաև… մահացել է հեղինակ-կատարող Սարգիս Շաբոյանը
error: Content is protected !!