Արսեն Ջուլֆալակյանը միջազգային մրցաշարում կարողացել է 165 մասնակցի մեջ դառնալ առաջինը

Արսեն Ջուլֆալակյանը գտնվում է Դանիայում: Նա մասնակցում է այնտեղ տեղի ունեցող միջազգային մրցաշարին:

Արդեն երեկ երեկոյան Ջուլֆալակյանն իր ինստագրամյան էջով կիսվել է անչափ ուրախալի նորությամբ, այն է՝ նոր ոսկե մեդալի նվաճման փաստով:

Մարզիկը ինստագրամյան հրապարակմամբ տեղեկացրել է, որ հանգստյան օրերին տեղի է ունեցել ընմբշամարտի մրցաշար և նա կրկին հաղթել է:

Գրառումից տեղեկանում ենք նաև, որ Thor Masters կոչվող մրցաշարին մասնակցել են ևս 165 մարզիկ: Ընդհանուր առմամբ Ջուլֆալակյանն ունեցել է յոթ հանդիպում, որոնք բոլորն էլ փառահեղ հաղթանակներով են պսակվել՝ ի վերջո բերելով մարզիկին այդքան ցանկալի ոսկե մեդալը:

Այսպիսով՝ մեր մարզիկին ևս մեկ անգամ հաջողվել է արտերկրում պատվով ու փառահեղորեն ներկայացնել Հայաստանը, բարձրացնել հայկական դրոշը և հնչեցնել հիմնը՝ դառնալով հպարտության առիթ:

Հիշեցնենք, որ նա նմանատիպ փառահեղ մասնակցություն էր ունեցել նաև ամիսներ առաջ Ռուսաստանում՝ կրկին մեր երկիրը առաջատարի դիրքերում պահելով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արսեն Ջուլֆալակյանը միջազգային մրցաշարում կարողացել է 165 մասնակցի մեջ դառնալ առաջինը
error: Content is protected !!