Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն` տեսակցելու երեկ 12-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանին

Երեխա լրատվամիջոցները հայտնեցին այն մասին, որ տասնմեկ երեխա ունեցող ընտանիքում ևս մեկ բալիկի ծնունդի մասին: Ինչ խոսք, դեպքը ուրախալի է և սովորականներից չէ: Փոքրիկի ծնունդով ընտանիքում հավասարվեցին տղաների ու աղջիկների քանակը:

Քառասուն տարեկանի շեմին մոտեցած ծննդկան մայրը բարեբախտաբար չի ունեցել ծննդաբերական խնդիրներ, հիմա էլ չունի որևէ հետծննդաբերական խնդիր: Ավելին՝ նա չի դադարում նոր բալիկ ունենալու մասին մտածել:

Ուրախալի լուրի հրապարակման առիթով դեպքով հետաքրքրված անձանցից շատերին հետաքրքրում էր բազմազավակ ընտանիքի տվյալ քայլին պետության արձագանքը: Եվ պետական ուշադրությունն ընտանիքի նկատմամբ շատ չուշացավ:

Այսօր բազմազավակ մայրիկին հիվանդանոցում այցելության է գնացել Առողջապահության նախարարի տեղակալը՝ խրախուսելով բազմազավակությունը և ընտանիքի մոտեցումը երեխաներ ունենալու հարցին:

Արտյոմ Սմբատյանը հետաքրքրվել է նաև հիվանդանոցային բուժսպասարկման և բուժօգնություն ցուցաբերելու կազմակերպչական հարցերին վերաբերող այլ հարցերով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն` տեսակցելու երեկ 12-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանին
error: Content is protected !!