Առաջարկում եմ հանդիպել և քննարկել հետագա քայլերը, 15.02.2020 Ժամը ՝ 13։00 Վայրը՝ Բաղրամյան պող. 1. Նինա Կարապետյան

Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հավաքվել Բաղրամյան պողոտայում և քննարկել ստեղծված անհասկանալի ու անչափ ցավալի իրավիճակը:

Գրառման մեծ Ն. Կարապետյանը նշում է, որ պատկան մարմինների բոլոր խոստումները սին ու անպտուղ դուրս եկան, բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը ոչինչ չտվեցին, փոխարենը շարունակվում են ամեն օր արցախյան սահմանից եկող չարագույժ լուրերը:

Նշված փաստերից բացի, Ն. Կարապետյանը նշում է, որ տեղի ունեցողի մեղավորությունը հասարակակն կառույցների և ժողովրդի վրա է բարդվում: Ուստի նա հանդես է եկել առաջարկով՝ «Մենք ենք տերը մեր զինվորի» կարգախոսով հավաքվել ու քննարկել տեղի ունեցողը, ինչպես նաև հետագա անելիքները:

Ն. Կարապետյանի կոչին միացել են շատ-շատերը: Շատ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող քաղաքացիներ արձագանքել են առաջարկին, կիսվել դրանցով՝ հայտնելով, որ իրենք ևս այնտեղ կլինեն:

Հանդիպումը լինելու է այսօր՝ ժամը 13:00-ին: Այս հանդիպման ժամանակ էլ որոշում կկայացվի, թե ձևավորված շարժումն ինչ ընթացք կունենա:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Առաջարկում եմ հանդիպել և քննարկել հետագա քայլերը, 15.02.2020 Ժամը ՝ 13։00 Վայրը՝ Բաղրամյան պող. 1. Նինա Կարապետյան
error: Content is protected !!