ԱՆ-ը պահանջել է դադարեցնել դեղերից մեկի շրջանառությունը. կեղծվել է պիտանիության ժամկետը, հակացուցումները

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Միլդրոնատ, մելդոնիում (մելդոնիումի դիհիդրատ), լուծույթ ներարկման, 100մգ/մլ, 5մլ ամպուլներ N10» 32810418 սերիայի (պիտանիության ժամկետ` 04.2023թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Հայտնաբերված տվյալ սերիայի դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում` պիտանիության ժամկետի, ներմուծման ուղու, հակացուցումների և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանության հիմքերով

Նշված դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Աղբյուրը՝ armtimes.com

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ԱՆ-ը պահանջել է դադարեցնել դեղերից մեկի շրջանառությունը. կեղծվել է պիտանիության ժամկետը, հակացուցումները
error: Content is protected !!