Աննա Հակոբյան Ղազախստանի սենատի նախագահի հետ այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին. նրանց շփումը շատ սրտաբուխ է ստացվել. երեխաները նվերներ են ստացել

«Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ղազախստանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի ընկերակցությամբ այսօր այց է կատարել Արյունաբանական կենտրոն, շփվել հիվանդանոցում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների հետ, շրջել հիվանդանոցում, ծանոթացել տեխնիկական միջոցներին, նոր տեխնոլոգիաներին և բուժական ընթացքին, որոնք խոստանում են ավելի արդյունավետ գործունեություն:

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հանդիպման մանրամասները, իր համակրանքը հայտնել Նազարբաևայի անձնային որակների առիթով, պատմել իրենց առաջին հանդիպման և ծաոթության մասին: Նրան հիացրել է, թե ինչպիսի հոգեպարարությամբ ու սիրով է սենատի նախագահը շփվել երեխաների հետ: Բացի այս, Ա. Հակոբյանը նաև նշել է, որ այցի ողջ ընթացքում մեծ հաճույքով կրել է ղազախական ժողովրդական հագուստ:

Հյուրերի այցելության առթիվ երեխաները երաժշտական գործիքներ նվեր ստացան: Երեխաներից մեկը Նազարբաևային իր նկարած նկարը: Նազարբաևան նկարի պայծառ գույների հիման վրա կանխագուշակեց, որ փոքրիկ աղջնակը շուտ կապաքինվի:

Նազարբաևան ընդգծել է հիվանդության իրազեկվածության կարևորությունը: Նա խոստացել է օգնության կարիքի դեպքում աջակցել ինչով կարող է, որ երեխաները շուտ ապաքինվեն և տուն վերադառնան:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աննա Հակոբյան Ղազախստանի սենատի նախագահի հետ այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին. նրանց շփումը շատ սրտաբուխ է ստացվել. երեխաները նվերներ են ստացել
error: Content is protected !!