Անգելա Մերկելը նշել է, որ շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը Հայաստանին` ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով

Ն. Փաշինյանի առաջնորդությամբ հայկական պատվիրակության բեռլինյան պաշտոնական այցը բավականին ծավալուն և ընդգրկուն գրաֆիկով է ընթանում:

Լրատվամիջոցների հրապարակումներից պարզ է դառնում Անգելա Մերկելի հետաքրքրված և ընդգծված ուշադիր վերաբերմունքը մեր վարչապետի և հայկական պատվիրակության հանդեպ:

Մերկելի հոկտեմբերյան այցելության արդյունքը նկատելի է հիմա: Հայկական և գերմանական կառավարությունները փոխհամաձայնությունների են եկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում:

Քննարկումների շրջանակը բավականին լայն է ու բազմաշերտ. այն ընդգրկում է բոլոր ոլորտները:

Մերկելն իր խոսքում կարևորել է հայերի՝ իրավական դաշտում որոշակի փոփոխություններ անելու մտադրությունը՝ իր վստահությունը հայտնելով այն մասին, որ գործընթացը հաջողությամբ է պսակվելու:

Մերկելը ևս մեկ անգամ նշել է իր հիացմունքը Հայաստանի Թումոյի մասին: Գերմանիայում նման կառույց ինքը ևս կցանկանար, որ լիներ:

Կից ներկայացնում ենք տեսագրությունը, որտեղ նկարահանված է, թե ինչպես է գերմանական կողմը դիմավորում Նիկալ Փաշինյանին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անգելա Մերկելը նշել է, որ շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը Հայաստանին` ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով
error: Content is protected !!