Այս կապուտաչյա հրաշքի կյանքին վտանգ է սպառնում. ծնողներն օգնության կարիք ունեն

Համացանցային հարթակները, բացի այն, որ տեղեկատվություն ստանալու և տարածելու շատ արագ ու արդյունավետ միջոց են, այլ նաև հաճախ սոցիալական աջակցության հրաշալի միջոց են դարձել: Համացանցային հայտարարությունների միջոցով հնարավոր է եղել փրկել բազմաթիվ կյանքեր, իրականացնել հետաքրքիր, գեղեցիկ ու մարդասիրական գործունեություն:

Այս անգամ համացանցային հարթակում հայտարարություն է տարածվել մի փոքրիկ, կապուտաչյա աղջնակի հիվանդության մասին: Երեխայի մոտ ախտորոշվել է IV ստադիայում գտնվող մեդուլլոբլաստոմա (չարորակ)։ Նրա ծնողները պայքարում են երեխայի կյանքը փրկելու համար, սակայն ունեն հանրային աջակցության կարիք:

Տարածվել է հայտարարություն, որ աղջնակն արդենիսկ Ռուսաստանում անցել է բուժման մի շրջան, իսկ այժմ նրա փրկության միակ ելքը բարդ վիրահատությունն է, որը հնարավոր է անել միայն Գերմանիայում, որն էլ կապված է մեծ գումարների հետ:

Երեխայի բուժման ծախսերը հոգալու նպատակով բացվել է բանկային հաշվեհամար, որին կարող են իրենց հնարավորության փոխանցում կատարե, այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ փոքրիկ աղջնակի առողջական վիճակի վերականգնման համար: Հաշվեհամարը տրամադրել է երեխայ մայրը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս կապուտաչյա հրաշքի կյանքին վտանգ է սպառնում. ծնողներն օգնության կարիք ունեն
error: Content is protected !!