Այսօր Լևոն Խեչոյանի հիշատակի օրն է

Լևոն Խեչոյանը արդի հայ գրականության ամենից արժեքավոր դեմքերից է, իսկ թողած ժառանգությունը՝  ամենից ծանրակշիռ հարստություններից: Խեչոյանի մտածողությանը բնորոշ էր անցյալի, ներկայի և ապագայի ներհյուսումը, սինթեզը:

Երիտասարդությունն արցախյան մարտերի մեջ անցկացրած այս հանճարեղ հեղինակը շարունակ խելացի տառապանքների մեջ էր, ով ժամանակին իր ջոկատի, իսկ հետո ողջ հայ ժողովրդի հպարտությունը դարձավ:

Նրա ձեռքը ժամանակի զարկերակին էր, հայացքը՝ անցյալի և ապագայի հատման կետին, իսկ միտքը՝ դարերից եկած պատմական և ազգային էջերում:

Նա այն անհատականություններից էր, ով եկել էր իր ժողովրդին ծառայելու, նրան հոգեպես զինելու: Նա անվերապահորեն համոզված էր խորենացիական այն ձևակերպման հետ, որ հայ ժողովուրդը Աստծուց է:

Խեչոյանի գործերում անթեղված է անկեղծություն, սեր, նվիրվածություն: Նրա գրքերը տևական լռության ծնունդ էին: «Մհերի դռան գիրքը» գրելու ընթացքում հեղինակն այրել է երկու՝ վեց-յոթ հարյուր էջանոց գիրք, որպեսզի ստանա մեկը: Սա վեպ է այն մասին, թե ինչու չգրվեցին նախորդ վեպերը: Ահա այսպիսի նրբանկատությամբ է Խեչոյանը վերաբերվել իր առաքելությանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր Լևոն Խեչոյանի հիշատակի օրն է
error: Content is protected !!