Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանի ծննդյան օրն է

Վրեժը ծնունդով Նոր Եդեսիայից էր, բայց մեծացել է Փոքր Մասրիկում, որտեղ էլ ապագա հերոսը նաև կրթություն է ստացել: Վրեժն ուներ մինուճար որդի և հայկական զինուժում պայմանագրային զինծառայող էր:

Ապրիլյան քառօրյայի օրերին Վրեժը ակտիվ գործողությունների կիզակեպում էր: Ապրիլի 3-ին մարտական թեժացած գործողությունների կիզակետում գտնվող Վրեժը ծանր վիրավորում է ստանում «Գրադ»-ի պայթյունից: Այդ ժամանակ հերոսաբար նահատակված Վրեժն ընդամենը քսանյոթ տարեկան էր: Իր կյանքի ամենաճակատագրական պահին Վրեժն իր մանկության ընկերոջ՝ Հարությունի հետ էր: Ճակատագրի բերումով նա հենց իր մանկության ուղեկցի հետ էլ անմահանում է:

Մասրիկցիները մեծ հպարտությամբ ու սիրով են խոսում Վրեժի մասին: Նրան հիշում են որպես մշտապես պատրաստակամ ու աջակցող համագյուղացու, ով սրտացավորեն էր վերաբերվում բոլորի հոգսերի ու խնդիրների նկատմամբ: Հորը մխիթարում է զավակի հերոսական նահատակության գաղափարը:

Այժմ Վրեժի սխրանքի գիտակցումը սրտում է մեծանում նրա որդին, ով շատ է սիրում զինվորական համազգեստ հագնել: Կինը հուզմունքով է հիշում Վրեժի վերջին հրաժեշտը երկամյա զավակի հետ: Կից փոքրիկ ֆիլմ ենք ներկայացնում հերոսի մասին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանի ծննդյան օրն է
error: Content is protected !!