Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, աշխարհազորային, մայոր Էդուարդ Ալեքսանյանի ծննդյան օրն է

Էդուարդ Ալեքսանյանն այսօր կդառնար վաթսունհինգ տարեկան, եթե մի քանի տարի առաջ չընդհատվեր նրա կյանքի գեղեցիկ ուղին: Սիսիանցի Էդ. Ալեքսանյանը դեռ փոքրուց աչքի է ընկել կազմակերպչական մեծ ունակություններով, առաջատարի արտահայտիչ բնավորության գծերով:

Էդ. Ալեքսանյանն դեռ իննսունականներին մասնակցել է Լաչինի միջանցի պաշտպանության մարտերին, իսկ կյանքի առավել հասուն տաիքում նա անվարան կրկին զենք է վերցնում՝ հայրենի սահմանների անառիկության համար մղվող պայքարին տալով կյանքը: Նա նույնիսկ չի կարողանում մինչև դիրքեր հասնել:

Էդ. Ալեքսանյանին խոցել է հակառակորդի անօդաչու սարքը: Էդ. Ալեքսանյանը եղել է այն նույն ավտոբուսի մեջ, որը Սիսիանի կամավոր ջոկատին էր փոխադրում: Հակառակորդը խոցման թիրախ է ընտրում հենց այդ ավտոբուսը:

Էդ. Ալեքսանյանը երեք զավակի հայր էր, հոգատար և ուշադիր ամուսին: Նա նաւ երկու թոռնիկների սիրելի պապիկ էր: Էդ. Ալեքսանյանին անսահման կարոտում են բոլորը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, աշխարհազորային, մայոր Էդուարդ Ալեքսանյանի ծննդյան օրն է
error: Content is protected !!