Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, կամավորական Արմեն Բեգլարյանի ծննդյան օրն է

Հայոց սրտերը մշտապես հիշելու և խնկարկելու են այն բոլոր քաջերի հիշատակները, ովքեր առանց ընկրկելու իրենց ամենաթանկ ունեցածը՝ կյանքը, դրեցին հայրենի սահմանների անառիկությունը պահելու գաղափարի մեջ:

Հերոսապատումներն Հայոց պատմության մեջ բազմածավալ ու անթիվ են, իսկ մեր նորօրյա հերոսները եկան լրացնելու այդ ստվարածավալ պատմության նոր էջերը նորանոր քաջարի պատմություններով՝ նորանոր հուզումների առիթ դառնալով:

Մեր նորօրյա պատմության փառահեղ էջերին անջնելիորեն դաջված անուններից է Արմեն Բեգլարյանի անունը: Եթե չորս տարի առաջ չլինեին ապրիլյան դեպքերը, Արմենը չէր համալրի կամավորների շարքերը և չէր մեկնի ճակատ՝ զոհ դառնալով հակառակորդի հարձակման ժամանակ հայրենիքի պաշտպանության գործում: Եթե չլինեին ապրիլյան դեպքերը, ապա Արմենն այսօր կտոներ իր ծննդյան քառասունյոթամյակը: Բայց ավա՜ղ…

Արմենը զոհվել է հակառակորդի անօդաչու սարքի գնդակից՝ անմահանալով ոչ միայն մտերիմների ու հարազատների սրտերում, այլ մի ողջ ազգի սրտում:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, կամավորական Արմեն Բեգլարյանի ծննդյան օրն է
error: Content is protected !!