Այսուհետ հայկական տոնացույցին նոր տոնական օր է ավելանում. ապրիլի 16-ին նշվում է հայ կինոյի օրը

Այսուհետ հայկական տոնացույցին նոր տոնական օր է ավելացել. հայ կինոյի օրը: Օրը՝ ապրիլի 16-ը, ունի խորհրդանշական բնույթ: Ապրիլի 16-ը ընտրվել է այն պատճառով, որ 1923 թվականին հենց այս օրն է որոշում ընդունվել կինոյի պետական կառույց ստեղծել:

Այդ օրվանից Հայաստաննն ունեցավ պետական ստուդի և ստեղծվեց մի կինոկառույց, որը հայկական կինոյի ժառանգության պատմական նմուշները ստեղծվեցին:

Այս օրը հրաշալի առիթ է հիշելու հայ կինոյի նվիրյալներին, առաջին հերթին Դանիել Դզնունուն և Համո Բեկնազարյանին, ովքեր էլ կանգնած են հայ ֆիլմարտադրության ակունքներում: Առաջին հայկական ֆիլմը եղավ «Նամուս»-ը:

Այսօր նորագույն տեխնոլոգիաների միջոցով փորձեր են արվում որակապես վերականգնել և նորացնել հայկական հին ֆիլմերը, որոնք իրենցից մեծ արժեք են ներկայացնում: Այժմ խնդիր է դրված հանրահռչակելու և միջազգային հանրությանը ներկայացնելու հայ կինոարվեստի թանկարժեք նմուշները և հարուստ ժառանգությունը:

Հին հայկական ֆիլմեր մեծ սիրով են դիտվում մինչ հիմա և չեն կորցրել իրենց արդիականությունը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսուհետ հայկական տոնացույցին նոր տոնական օր է ավելանում. ապրիլի 16-ին նշվում է հայ կինոյի օրը
error: Content is protected !!