Այն, ինչ արվում է այսօր Հայաստանի առողջապահական համակարգի կողմից, տասնապատիկ ավելին է, քան կարելի է սպասել

Նախարար Ա. Թորոսյանը հրապարակում է արել՝ բերելով տարբեր երկրներում վիրուսի տարածման արագության գրաֆիկները: Ցույց տալով տարբեր երկրներում վիրուսի տարածման տեմպը՝ նախարաը տեղեկացնում է, որ այս համատեքստում մենք գտնվում է վիրուսի տարածման յոթնօրյա տեմպի տակ:

Նախարարը եկնաբանել է, թե դա ինչ է նշանակում. եթե այդ տեմպը պահպանվի, ապա մեր երկրում ապրիլի 14-ին կլինի 2000 վարակակիր քաղաքացի: Որպեսզի տեմպը դանդաղի ու աստիճանաբար նվազի, հարկ է դրսևորել հետևողականություն, կարգապահություն և զգուշություն: Այդ դեպքում մենք կարող ենք ունենալ այնքան նորահայտ դեպք, որքան ապաքինված քաղաքացի:

Նախարարը փաստել է, որ մեր երկրի առողջապահության համակարգի պայմաններում արվում է այն առավելագույնը, ինչը հնարավոր է: Ա. Թորոսյանն այս առավելագույն արդյունքներին ձգտելու հիմնական պատասխանատուներին ու շարժիչ ուժերին համարում է բժիշկներին:

Նա նշել է, որ հենց բուժծառայողների շնորհիվ են կարողացել անել առավելագույնը, քանզի բուժհամակարգը վատ վիճակում է գտնվում: Նախարարն ավելորդ չի համարել բոլորին ևս մեկ անգամ պատասխանատվության կոչ անելը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այն, ինչ արվում է այսօր Հայաստանի առողջապահական համակարգի կողմից, տասնապատիկ ավելին է, քան կարելի է սպասել
error: Content is protected !!