Աղետ. ջրհեղեղի արդյունքում Վենետիկի Սուրբ Ղազարը հայտնվել է ջրի տակ

Վենետիկում նոյեմբերյան ջրային վարարումները սարսափելի ջրհեղեղի պատճառ են դարձել. աղետալի իրավիճակ է ստեղծվել: Նյութական արժեքավոր կորուստներից բացի կան նաև մարդկային կորուստներ: Քաղաքի կեսից ավելին ծածկվել է ջրով:

Ջրի տակ է հայտնվել քաղաքի ամեննշանավոր կոթող-հուշարձանը՝ Սան-Մարկոսի արձանը ևս ծածկվել է ջրով: Մեծ դժվարությամբ ու ընդհատումներով աշխատում են քաղաքային տրանսպորտային միջոցները, փակվել են հասարարակական նշանակության օբյեկտները:

Այն, որ նոյեմբերին այս տարածաշրջանում ջրի մակարդակը որոշակի բարձրանում է, փաստ է, բայց նմանատիպ դեպք դեռևս չէր գրանցվել:

Հայտնի է, թե հայ իրականության մեջ ինչ դեր ու նշանակություն ունի Վենետիկը: Դա պայմանավորված է այն հայտնի և կարևոր հանգամանքով, որ այստեղ՝ Սուրբ Ղազար կղզում գտնվում է հայկական վանական ամենամեծ ու նշանակալից համալիրներից մեկը: Միաբանությունը տուժել է դրանից, սակայն միաբանությունից վստահեցնում են, որ ձեռագրերին վնաս չի սպառնում ամենևին: Կղզին ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ: Ջրածածկ է եղել նաև եկեղեցու հիմքը, ջուրը հասել է մինչև Միաբանության պարիսպները:

Հնարավոր է, որ առաջիկայում ջրի մակարդակը իջնի: Այս դեպքը ռեկորդային էր. նախկինում Վենետիկում ջրի բարձրությունն այդքան չէր հասել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աղետ. ջրհեղեղի արդյունքում Վենետիկի Սուրբ Ղազարը հայտնվել է ջրի տակ
error: Content is protected !!