Ազգությամբ ադրբեջանցի երգիչը հրաժարվել է հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը

Հասմիկ Պապյանն իր զայրույթն է արտահայտել իր էջում և տեղեկացնում, որ ադրբեջանցի երգիչը չի ցանկացել հանդես գալ միջազգային ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը, որը կատարվելու է Դրեզդենում:

Նա իր չմասնակցելու փաստը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ծրագրով նախատեսված է, որ իր հետ պետք է հանդես հայ երգչուհի Ռուզան Մաթևոսյանի հետ, իսկ նա չի ցանկանում հայուհու հետ հանդես գալ:

Ամենացավալի հանգամանքն այն է, որ այս արատավոր երևույթը ընդունվել է միջազգային համերգի կազմակերպիչների կողմից և որոշում է կայացվել հօգուտ ադրբեջանցի երգչի: Փաստորեն կազմակերպիչները նախընտրել են Ռուզան Մանթաշյանին հանել, բայց Յուսիֆ Էյվազովը կերգի:

Հասմիկ Պապյանն իր վրդովմունքն է արտահայտել այս առիթով և հայտնել, որ պատրաստվում է իր բողոքի ձայնը բարձրացնել այս առիթով: Համացանցում արեդն հայտնվել է անգլալեզու հոդված, որտեղ բարձրաձայնվում է այս խնդրի մասին: Սույն անդրադարձում Հասմիկ Պապյանը նշում է, որ սա խայտառակ մոտեցում է, որը հարիր չէ համաշխարհային մշակութային մտածողությանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ազգությամբ ադրբեջանցի երգիչը հրաժարվել է հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը
error: Content is protected !!