Ադրբեջանում ընտրությունների ժամանակ երկու մարդ է մահացել, ընտրություններն անցել են խախտումներով, լցոնումներով

Ադրբեջանական ընտրություններն ուղեկցվել են ոչ միայն ընտրախախտումներով, այլև մարդկային կորուստներով: Լրատվամիջոցների հաղորդմամբ բավականին բիրտ ու կապիտ ուժ է կիրառվել:

Ըստ նախնական արդյունքների հաղթել է Ալիևների կուսակցությունը, իսկ ընդդիմադիր թևը խորհրդարանում ներկայացնելու է ընդամենը մեկ պատգամավոր: Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների մոտ 40%-ը:

Հատկանշական է, որ Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցիչ ներկայացող պատգամավորն ընդամենը 1500 ձայն է հավաքել, այն էլ՝ բազմաթիվ խախտումներով:

Բացի համատարած խախտումները, ընտրությունների ընթացքն ուղեկցվել է երկու քաղաքացիների կորստով: Ընդ որում, երկուսն էլ ընդդիմադիր թևի ներկայացուցիչներ են եղել: Ըստ պաշտոնական տեղեկատվության երկու ընդդիմադիր ներկայացուցիչներն էլ՝ սուլթան Հաջիևն ու Մահիր Հուսեյնովը մահացել են սրտի կանգի պատճառով:

Պաշտոնապես հայտարարվել է, որ նրանց հանդեպ բռնություն չի կիրառվել, սակայն հակառակ կողմից պնդում են, որ սուլթան Հաջիևին ծեծելով են սպանել, իսկ Մահիր Հուսեյնովը տուն վերադառնալու ճանապարհին՝ աստիճանների վրա է մահացել:

https://www.facebook.com/CivilNet.TV/videos/160676242052802/?t=2

Оцените статью
Ադրբեջանում ընտրությունների ժամանակ երկու մարդ է մահացել, ընտրություններն անցել են խախտումներով, լցոնումներով
Թեստ․ ընտրեք կողպեքը, որը կբացահայտի ձեր անհատականությունը
error: Content is protected !!